Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբ ուժերը սպասում են գրոհելու հրամանի


Լիբիայի ապստամբ ուժերը սպասում են գրոհելու հրամանի
Լիբիայի ապստամբ ուժերը սպասում են գրոհելու հրամանի

Լիբիայի ապստամբ ուժերը պատրաստ են գրոհել երկրի նախկին ղեկավար Մոամար Քադաֆիի վերջին ապաստարաններից մեկը, սակայն հրամանատարներն ասում են, թե ցեղային առաջնորդներից դեռեւս ակնկալում են հանձնվելու մասին խելամիտ պատասխան։

Ապստամբներն այս պահին վերահսկում են երկրի հիմնական մասը, եւ առաջ շարժվելով, տեղերում հաստատում ժամանակավոր կառավարություններ։ Սակայն հաղթանակը վերջնական կհամարվի միայն Քադաֆիին ձերբակալելուց հետո։

Ապստամբ ուժերի խոսնակ, գնդապետ Ահմեդ Բանին ասել է, թե իրենց միանալու հարցում ցեղային առաջնորդների շրջանում լուրջ տարաձայնություններ կան։ Նրա կարծիքով համաձայնեցումը դժվար է լինելու, քանի որ հակառակ կողմերում կռվում են ազգակցական կապեր ունեցող մեծաթիվ մարդիկ։

XS
SM
MD
LG