Մատչելի հղումներ

Քադաֆիի ուժերին հաջողվել է հետ մղել ընդդիմության ջոկատներին


Լիբիայի հակակառավարական ապստամբ ուժերը մայրաքաղաք տանող ուղու վրա Մուամար Քադաֆիի գլխավոր հենակետ դարձած Սիրթե քաղաքից գտվնում են 1ՕՕ կմ հեռավորության վրա, քանի որ երկրի բանակային ուժերին, հրասայլերի եւ հրետանու միջոցով հաջողվել է հետ մղել ընդդիմության ջոկատներին։

Սիրթե քաղաքաի համար մղվող պայքարի ելքը կարող է վճռական լինել այս պատերազմի համար։ Երկրի ղեկավար Քադաֆիի որդու՝ ալ Սաադի կողմից ղեկավարվող կառավարական ուժերը եւ ընդդիմույան խմբերը երեքշաբթի օրը դիրքեր էին գրավում միջերկրածովյան այս քաղաքի արվարձաններում։

XS
SM
MD
LG