Մատչելի հղումներ

Լավրով. «Իրանի ուղղությամբ հարված հասցնելը մեծ սխալ կլինի»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով (արխիվային լուսանկար)
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով (արխիվային լուսանկար)

«Իրանի ուղղությամբ հարված հասցնելը լինելու է լուրջ սխալ, որը կարող է ունենալ անկանխատեսելի արդյունքներ»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրողների հարցերին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, անդրադառնալով Իսրայելի նախագահի մասին Իրանի միջուկային հզորությունների ուղղությամբ հարվածներ հասցնելու հնարավորության մասին, Սերգեր Լավրովն ասել է, որ «Իրանի միջուկային խնդիրը, ինչպես նաև ժամանակակից աշխարհի որևէ այլ խնդիր, չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»:

«Ռազմական միջամտությունը բերում է միայն զոհերի և մարդկանց տառապանքների ավելացման», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը` հավելելով. «Ցանկացած հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միայն ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ընդգրկված և միջազգային հանրության կողմից հավանության արժանացրած երեք սկզբունքների` իրավունքների հավասարության, Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետության իրավունքները և շահերը հարգելու հիման վրա»:

«Իրանի միջուկային ծրագրով ստեղծված մտահոգությունը հաղթահարելու միակ ճանապարհը միջազգային վեցյակի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բանակցությունները վերսկսելու համար պայմանների սեղծումն է: Ռուսաստանի Դաշնությունը գրեթե մեկ տարի առաջ է քաշում ներկայիս փակուղուց դուրս գալուն ուղղված կառուցողական և հստակ իր առաջարկը», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարի համաձայն, այս առաջարկությունը դեռևս մնում է բանակցությունների սեղանին: «Հուսով եմ` առկա հնարավորությունները ձախողելուն ուղղված գործողություններ չեն ձեռնարկվի», - եզրափակել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր խոսքը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը:

XS
SM
MD
LG