ԱՄՆ–ի կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի վրա հրազենային հարձակում կատարելու մեջ մեղադրվող 22–ամյա տղամարդը երկուշաբթի օրը կանգնելու է Ֆենիքս քաղաքի դաշնային դատարանի առջև։
Ջարեդ Լաֆներին ներկայացվել է Կոնգրեսի անդամի սպանության փորձի, դաշնային կառավարության երկու աշխատողի սպանության և դաշնային կառավարության երկու աշխատողի սպանության փորձի մեղադրանքներ։
Հարձակման պահին Թուսոն քաղաքի նպարեղենի խանութներից մեկի մոտ Գիֆորդսը հանդիպում էր անցկացնում իր ընտրողների հետ:
Արձակված կրակոցներից սպանվել է վեց հոգի՝ ներառյալ դաշնային մի դատավոր և ինը տարեկան մի աղջիկ:
Բժիշկները կիրակի օրը հայտնել են, որ Գիֆորդսը դեռ կրիտիկական վիճակում է, սական նրա ապաքինման վերաբերյալ կանխատեսումները «լավատեսական» են։