Մատչելի հղումներ

Արիզոնայում հրազենային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի մի կոնգրեսական


Արիզոնայում հրազենային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի մի կոնգրեսական
Արիզոնայում հրազենային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի մի կոնգրեսական

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում շաբաթ օրը արձակված կրակոցներից սպանվել է վեց հոգի՝ ներառյալ դաշնային մի դատավոր և ինը տարեկան մի աղջիկ:

Գլխի ծանր վնասվածք է ստացել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ-ի կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը։ Հարձակման պահին Թուսոն քաղաքի նպարեղենի խանութներից մեկի մոտ նա հանդիպում էր անցկացնում իր ընտրողների հետ:

Արձակված հրազենային կրակահերթից վնասվածքներ է ստացել եւս 18 մարդ: Հարձակման շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվում:

Նախագահ Բարաք Օբաման կատարվածը որակել է «աննկարագրելի ողբերգություն»՝ ավելացնելով, որ հարձակման հետաքննությունը համակարգելու նպատակով Արիզոնա է մեկնել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը։

Արիզոնայում հրազենային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի մի կոնգրեսական
Արիզոնայում հրազենային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի մի կոնգրեսական

Գիֆորդսը տեղափոխվել է Արիզոնայի համալսարանի հիվանդանոց: Վնասվածքային վիրաբուժության բաժնի տնօրենը լավատեսորեն է տրամադրված կոնգրեսականի ապաքինման հարցում։

Ոստիկանության համաձայն, 22-ամյա կասկածյալ Ջարեդ Լաֆները ձերբակալված է։

Հետաքննությանը մասնակցող Արիզոնա նահանգի Պիմայի մարզի շերիֆը հայտնել է, որ հանցագործը մենակ չի գործել։

«YouTube» կայքում տեղադրվել է մի քանի տեսանյութ, որոնք այս պահին ուսումնասիրում են իրավապահ մարմինների կողմից:

Անցյալ տարվա մարտ ամսին Գիֆորդսի և Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական կուսակցության տասը այլ կոնգրեսականների դեմ ոտնձգություններ էին կատարվել՝ նրանց կողմից ԱՄՆ-ի առողջապահական օրենսդրությունը սատարելու պատճառով։ Բարբարոսական արարքի հետևանքով վնասվել էր Թուսոնում Գիֆորդսի գրասենյակի դուռը։

Ներկայացուցիչների պալատի պաշտոնատար անձինք շաբաթ օրվա ավարտին հայտնել են, որ կատարվածի պատճառով հետաձգվելու է վերջերս ընդունված առողջապահության մասին օրենքի և այլ օրինագծերի քվեարկությունը։

40-ամյա Գաբրիել Գիֆորդսը անցյալ տարվա նոյեմբերին երկրորդ անգամ վերընտրվեց Ներկայացուցիչների պալատում։ Առաջին անգամ ընտրվել էր 2006 թվականին։ Գիֆորդսը ամերիկացի աստղագնաց Մարկ Քելիի կինն է:

ԱՄՆ-ի Կապիտոլիումի ոստիկանությունը խորհուրդ է տվել օրենսդիրներին և ամբողջ աշխատակազմին «խելամիտ քայլեր ձեռնարկել՝ անձնական անվտանգությունն ապահովելու համար»։

XS
SM
MD
LG