Մատչելի հղումներ

ԱՄՆ–ի Կոնգրեսում հետաձգվելու է քվեարկությունը


ԱՄՆ–ի Կոնգրեսում հետաձգվելու է քվեարկությունը
ԱՄՆ–ի Կոնգրեսում հետաձգվելու է քվեարկությունը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների համաձայն, կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի վրա կատարված հարձակումը չի կարող ստիպելՊպալատի իր գործընկերներին դադարեցնել իրենց պարտականությունների կատարումը։ Սակայն եկող շաբաթվա օրակարգում փոփոխություններ կլինեն, ասել է նա։

Բոների խոսքերով, հետաձգվելու է այս շաբաթվա ընթացքում նախատեսված քվեարկությունների, ներառյալ առողջապահության մասին օրենքի վերաբերյալ քվեարկության անցկացումը։

Խոսելով Արիզոնա նահանգում կատարված հրազենային հարձակման մասին՝ Բոները նշել է, թե որևէ գործողություն չի կարող դադարեցնել Կոնգրեսի պարտականությունների իրականացումը։

Բոներն ասել է նաև, որ Ներկայացուցիչների պալատում իջեցվելու են դրոշներն ՝ ի հիշատակ հարձակման ընթացքում Գիֆորդսի սպանված օգնականի եւ մյուս զոհերի:

XS
SM
MD
LG