Մատչելի հղումներ

Ռուսաստանը Լեհաստանին է փոխանցել Կաչինսկիի ինքնաթիռի կործանման վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր


Ռուսաստանը Լեհաստանին է փոխանցել Կաչինսկիի ինքնաթիռի կործանման վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր

Ռուսաստանի դատախազությունը Լեհաստանի իշխանություններին է փոխանցել նախագահ Լեխ Կաչինսկիի ինքնաթիռի կործանմանը վերաբերող լրացուցիչ փաստաթղթեր:

14 հատոր կազմող փաստաթղթերի փոխանցումը կայացել է չորեքշաբթի օրը` Լեհաստանի իշխանությունների կողմից հետաքննությունն իրականացնելու համար իրավաբանական լրացուցիչ օգնության տրամադրման դիմումի համաձայն:

Ռուսաստանը Լեհաստանին նախկինում ևս փոխանցել է Սմոլենսկի մոտակայքում 96 զոհի պատճառ դարձած վթարի վերաբերյալ փաստաթղթեր:

Ռուսաստանի օդագնացության գործակալության պաշտոնյաների եզրակացության համաձայն, վթարը տեղի է ունեցել եղանակային վատ պայմաններում վայրէջք կատարելու մասին լեհ օդաչուների կայացրած որոշման պատճառով:

Օդագնացության միջպետական հանձնաժողովի զեկույցի համաձայն, Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ նախագահը, անուղղակի ճնշում են գործադրել ինքնաթիռի անձնակազմի վրա, ինչի պատճառով է, չնայած եղանակային վատ պայմաններին, ընդունվել վայրէջք կատարելու մասին որոշում: Ինքնաթիռում ձայնագրված նյութերի համաձայն, օդաչուները մտավախություն են արտահայտել, որ վայրէջք կատարելու որոշումն անտեսելու հանգամանքը կարող էր զայրացնել նախագահ Կաչինսկիին:

Լեհաստանի իշխանությունների կարծիքով, սակայն, որոշ դերակատարություն են ունեցել նաև Ռուսաստանի դիսպետչերները:

XS
SM
MD
LG