Մատչելի հղումներ

Լեհաստանը վերջին հրաժեշտը տվեց նախագահին և առաջին տիկնոջը


Լեհաստանը վերջին հրաժեշտը տվեց նախագահին և առաջին տիկնոջը
Լեհաստանը վերջին հրաժեշտը տվեց նախագահին և առաջին տիկնոջը
<!-- IMAGE -->

Լեհաստանի Կրակով քաղաքում կիրակի օրը տեղի ունեցավ նախագահ Լեհ Կաչինսկու և նրա կնոջ` Մարիայի հուղարկավորության պետական արարողոթյունը: Նրանք այն 96 զոհերի թվում էին, ովքեր զոհվեցին Ռուսաստանում ապրիլի 10-ին տեղի ունեցած օդային աղետի արդյունքում:

Հազարավոր մարդիկ լուռ հրաժեշտ էին տալիս նախագահին, երբ սգո ավտոմեքենան անցնում էր դեպի Սրբ. Մարիի տաճարը, ուր տեղի էր ունենալու հուղարկավորության պատարագը: Նախագահը և առաջին տիկինը հուղարկավորվեցին պատմական Վավելի տաճարի գերեզմանատանը:

Տեր և տիկին Կաչինսկիների աճյունները մայրաքաղաք տեղափոխվեցին ռազմական ինքնաթիռներով, որոնք Իսլանդիայում ժայթքած հրաբխի մոխրի պատճառով շատ ցածր էին թռչում:

Հուղարկավորությամբ կավարտվի երկրում հայտարարված մեկ-շաբաթյա սուգը: Վարշավայի կենտրոնական հրապարակում ծառայություն մատուվեց ի հիշատակ մյուս 95 զոհերի: Նրանց անունները բարձրաձայն ընթերցվեցին ծառայության ժամանակ:

Կրակովում ներկա էին տասնյակ երկրների ղեկավարներ: Շատերն էլ թռիչքի համար վտանգավոր պայմանների պատճառով ստիպված էին չեղյալ հայտարարել իրենց այցը: Հուղարկավորությանը չեն կարողացել ներկա գտնվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգեզ Զապարտոն, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, Կանադայի վարչապետ Ստիվըն Հարփերը և այլոք:

Չեխիայի Հանրապետության, Սլովակիայի, Սլովենիայի, Ուկրաինայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները Կրակով էին ժամանել ավտոմեքենաներով: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել էր օդանավով:

Նախագահ Կաչինսկին, Լեհաստանի կենտրոնական բանկի նախագահը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, փոխարտգործնախարարը և այլ պաշտոնյաներ զոհվել էին Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի մոտ տեղի ունեցած օդային աղետի պատճառով: Նրանք պետք է մասնակցեին Կատինի անտառում 1940թ. խորհրդային ուժերի կողմից սպանված շուրջ 22 հազար լեհ սպաների հիշատակին նվիրված արարողությանը:

Լեհաստանի նախագահական ընտրությունների օրը կհայտարարվի գալիք շաբաթ:

XS
SM
MD
LG