Մատչելի հղումներ

Լեհաստան. «Ռուսաստանը նույնպես պատասխանատու է Սմոլենսկում ինքնաթիռի վթարման համար»


Լեհաստանի նախագահին և իր գլխավորած պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռի վթար Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի օդանավակայանի մոտակայքում, 2010 թվականի ապրիլի 10 (արխիվային լուսանկար)

Լեհաստանի կողմից անցյալ տարի երկրի նախագահ Լեհ Կաչինսկիի և իր հետ միասին 95 ուղևորի մահվան պատճառ դարձած ինքնաթիռի վթարի հետաքննությունն իրականացնողների զեկույցի համաձայն, Ռուսաստանի ավիադիսպետչերները սխալ հրահանգներ էին հաղորդել ինքնաթիռի օդաչուներին:

Ուրբաթ օրը հրապարակված զեկույցում նշվել է նաև, որ Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի մոտակայքում գտնվող թռիչքի և վայրէջքի ուղու լուսավորությունը բավարար չէր:

Զեկույցում, որտեղ քննադատության է ենթարկվել նաև լեհական կողմը, ասվել է, որ գլխավոր օդաչուն անփորձ էր և, միևնույն ժամանակ, բացի նրանից անձնակազմի անդամներից ոչ ոք ռուսերեն չէր տիրապետում:

Ռուսաստանի կողմից ինքնաթիռի վթարի վերաբերյալ այս տարվա սկզբին հրապարակված զեկույցում վթարի համար պատասխանատվությունն ամբողջությամբ դրվել էր լեհական կողմի վրա, ինչը երկու պետությունների միջև լարվածության պատճառ էր դարձել:

Այդ զեկույցի համաձայն, լեհ օդաչուի վրա ճնշում են գործադրել Լեհաստանի պաշտոնատար անձինք` ստիպելով նրան վայրէջք կատարել խիտ մառախուղի պայմաններում: Լեհաստանի կողմից նոր հրապարակված զեկույցում ասված է, որ նման ճնշման որևէ դեպք չի հայտնաբերվել:

Լեհաստանի նախագահին և իր գլխավորած պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը վթարվել էր այն ժամանակ, երբ նրանք ուղևորվում էին Ռուսաստանի Կատինի անտառում 1940 թվականին լեհ 22 հազար սպանված սպայի հիշատակը հարգելուն նվիրված արարողությանը մասնակցելու:

XS
SM
MD
LG