Մատչելի հղումներ

Քարզայը կարգադրել է անցկացնել Աֆղանստանում գործող բանկերի աուդիտ


Քարզայը կարգադրել է անցկացնել Աֆղանստանում գործող բանկերի աուդիտ
Քարզայը կարգադրել է անցկացնել Աֆղանստանում գործող բանկերի աուդիտ

Աֆղանստանի խոշորագույն բանկերից մեկում վերջերս տեղի ունեցած անախորժություններից հետո երկրի կառավարությունը կարգադրել է անցկացնել աուդիտ բոլոր ֆինանսական հաստատություններում:

Երկրի նախագահ Համիդ Քարզայի խոսնակը երեքշաբթի օրը հայտնել է, թե աուդիտ իրականացնող մասնավոր ընկերությունը ուսումնասիրելու է ինչպես «Քաբուլ Բանկ»-ի, այնպես էլ մասնավոր այլ բանկերի գործունեությունը:

Հաղորդագրությունների համաձայն, անցյալ ամիս նախկին կառավարչի կողմից բանկի միջոցների սխալ կառավարման մասին հաղորդագրություններից հետո Աֆղանստանի կենտրոնական բանկը սկսել է իրականացնել «Քաբուլ Բանկ»-ի կառավարումը:

Այդ հաղորդագրությունները խաթարել են բանկի աշխատանքը, քանի որ մտահոգված հաճախորդները սկսել էին իրենց գումարները հապճեպ հանել բանկից, ինչի պատճառով Աֆղանստանի կառավարությունը ստիպված է եղել միջամտել:

XS
SM
MD
LG