Մատչելի հղումներ

Հարձակում է կատարվել Աֆղանստանի «Քաբուլ բանկ»-ի վրա


Հարձակում է կատարվել Աֆղանստանի «Քաբուլ բանկ»-ի վրա
Հարձակում է կատարվել Աֆղանստանի «Քաբուլ բանկ»-ի վրա

Աֆղանստանի արևելյան Ջալալաբադ քաղաքում բանկի վրա կատարված հարձակման պատճառով զոհվել է 18, վնասվածքներ ստացել՝ առնվազն 70 մարդ։

Ականատեսների վկայությամբ, հրազենի և նռնակների կիրառմամբ կատարված այս հարձակումն իրականացվել է զինված յոթ անձանց կողմից։

Հարձակման համար պատասխանատվություն ստանձնելու մասին հայտարարությամբ հանդես է եկել թալիբների խոսնակը, սակայն այս հաղորդագրությունը դեռևս չի հաստատվել անկախ աղբյուրների կողմից։

Աֆղանստանի ոստիկանության և զինված ուժերի ծառայողներն իրենց աշխատավարձն են ստանում հիմնականում «Քաբուլ բանկ»-ի միջոցով։

XS
SM
MD
LG