Մատչելի հղումներ

Բեռլուսկոնին խիստ քննադատության է ենթարկել Իտալիայի արդարադատության համակարգը


Բեռլուսկոնին խիստ քննադատության է ենթարկել Իտալիայի արդարադատության համակարգը
Բեռլուսկոնին խիստ քննադատության է ենթարկել Իտալիայի արդարադատության համակարգը

Միլանում այսօր կայացել է 74-ամյա Բեռլուսկոնիի և նրա որդու դեմ հարուցված գործի նախնական լսումները:

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ժամանելով դատարան իր դեմ հարուցված գործի լսումներին, հանդես է եկել հայտարարությամբ, որում խիստ քննադատության է ենթարկել Իտալիայի դատական համակարգը:

Դատական այս գործը հարուցվել է Բեռլուսկոնիին պատկանող «Mediaset» մեդիա կայսրության հետ կապված հարկային խարդախությունների և ֆինանսական միջոցների յուրացման մեղադրանքներով, որոնք ներկայացվել են Բեռլուսկոնիին և նրա որդուն:

Ե՛վ Բեռլուսկոնին, և՛ որդին իրենց մեղավոր չեն ճանաչել:

Իր դեմ ներկայացված մեղադրանքները Բեռլուսկոնին «մտացածին» է անվանել և մեղադրել դատախազներին իր դեմ վրեժխնդիր լինելու մեջ:

XS
SM
MD
LG