Մատչելի հղումներ

Բեռլուսկոնիի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել Իտալիայում


Բեռլուսկոնիի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել Իտալիայում

Հարյուրավոր ցուցարարներ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ կիրակի օրը ցույցեր են անցկացրել մայրաքաղաք Հռոմում և Միլանում՝ պահանջելով նրա հրաժարականը։

Իտալիայի դատախազներն անցնող շաբաթ պահանջել էին, որ Բեռլուսկոնին անմիջապես կանգնի դատարանի առջև` անչափահաս մի աղջկա սեռական հարաբերությունների դիմաց վճարելու և իր պաշտոնն այս հանգամանքը թաքցնելու նպատակով օգտագործելու մեղադրանքով:

Միլանի դատարաններից մեկում չորեքշաբթի օրը ներկայացված պահանջին ընթացք տալու որոշում այժմ պետք է կայացվի դատավորի կողմից:

Բեռլուսկոնին քննադատել է դատախազների գործողությունները և հերքել մեղադրանքները։ Նրա խոսքերով, այս գործողությունների միջոցով Միլանի դատավորները ցանկանում են քաղաքական դրդապատճառներով վրեժ լուծել իրենից։

Իտալիայում մարմնավաճառությունն անօրինական չէ, սակայն դրանով զբաղվելն արգելված է 18 տարեկանից ցածր տարիք ունեցողների համար։

Իտալիայի վարչապետը մեղադրվում է նաև տնտեսական բազմաթիվ հանցագործություններ կատարելու մեջ, սակայն կարողացել է օգտագործել իր անձեռնմխելիությունը՝ դատական կարգով հետապնդումից խուսափելու համար։

XS
SM
MD
LG