Մատչելի հղումներ

Բեռլուսկոնիին չի անհանգստացնում դատավարությունը


Բեռլուսկոնիին չի անհանգստացնում դատավարությունը

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի իրեն չի անհանգստացնում դեռահաս մարմնավաճառի հետ վճարովի սեռական հարաբերություններ ունենալու և իշխանությունը չարաշահելու մեղադրանքներով դատարանի առջև կանգնելու մասին դատավորի ընդունած որոշումը:

Բեռլուսկոնին չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարությունը 2013 թվականին:

Միլանի դատավորը մեղադրանքները ներկայացրել է երեքշաբթի օրը` հավելելով, որ այս գործով դատավարությունը մեկնարկելու է ապրիլի 6-ին։

Դատախազները մեղադրում են 74-ամյա Բեռլուսկոնիին իր առանձնատուն այցելած գիշերային ակումբի 17-ամյա մարոկացի պարուհու հետ վճարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալու մեջ:

Վարչապետը հերքում է մեղադրանքները, իսկ արդեն 18 տարին լրացած երիտասարդ կինն` ասում, թե երբեք սեռական հարաբերություններ չի ունեցել Բեռլուսկոնիի հետ:

XS
SM
MD
LG