Մատչելի հղումներ

Իսրայելը հաստատել է վերաբնակների համար նոր տներ կառուցելու ծրագրերը


Իսրայելը հաստատել է վերաբնակների համար նոր տներ կառուցելու ծրագրերը

Իսրայելի կառավարությունը կիրակի օրը հաստատել է Հորդանան գետի արևմտյան ափում վերաբնակների համար հարյուրավոր նոր տների կառուցման ծրագրերը։

Այս որոշումը հաստատելու համար Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շաբաթ օրը երեկոյան նախարարների խորհրդի հատուկ նիստ է հրավիրել։ Շինարարությունն իրականացվելու է բնակավայրերի արդեն իսկ գոյություն ունեցող թաղամասերում։ Աշխատանքների մեկնարկման վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվել։

Իսրայելի կառավարության այս որոշումն ընդունվել է պաղեստինցիների կողմից Իթամար բնակավայրում ապրող հրեա ընտանիքներից մեկի տուն ներխուժելուց, ամուսիններին և նրանց հինգ երեխայից երեքին սպանելուց մեկ օր հետո։

Արյունոտ այս հանցագործությունը զայրացրել է Իսրայելի ղեկավարությանը և արժանացել միջազգային հանրության, ներառյալ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի և վարչապետ Սալամ Ֆայադի քննադատությանը։

XS
SM
MD
LG