Մատչելի հղումներ

Իսրայելի ռազմական ինքնաթիռները հարձակում են կատարել Գազայի գոտու վրա


Իսրայելի ռազմական ինքնաթիռները հարձակում են կատարել Գազայի գոտում գտնվող մի քանի թիրախի վրա` թեթև վնասվածքներ հասցնելով երեք պաղեստինցիների:

Հարձակումը կատարվել է Գազայի զինյալների կողմից Իսրայելի հարավային մասի ուղղությամբ մի քանի հրթիռ արձակելուց հետո:

Պաղեստինցիների պաշտոնյաների համաձայն, Իսրայելի ռազմական ինքնաթիռները չորեքշաբթի վաղ առավոտյան մի քանի հարձակում են իրականացրել, ներառյալ Գազայի հյուսիսում գտնվող բժշկական պահեստի վրա կատարված հարձակումը:

«Մահմեդական ջիհադ» խմբավորումը երեքշաբթի օրը պատասխանատվություն է ստանձնել Գազայի գոտուց Իսրայելի հարավի ուղղությամբ մի քանի հրթիռ և նռնակ արձակելու համար:

Գազայի գոտում իշխող «Համաս» խմբավորման զինյալները 2009 թվականի հունվարից հիմնականում զերծ են մնում Իսրայելի վրա հարձակումներ կատարելուց, սակայն այնտեղ գործող զինյալների ավելի փոքր խմբավորումները ժամանակ առ ժամանակ հրթիռներ և նռնակներ են արձակում Իսրայելի ուղղությամբ, ինչն անմիջապես բերում է Իսրայելի պատասխան գործողությունների:

XS
SM
MD
LG