Մատչելի հղումներ

Միջազգային քառյակը պահանջում է անցկացնել բանակցուններ Իսրայելի և պաղեստինցիների միջև


Միջազգային քառյակը պահանջում է անցկացնել բանակցուններ Իսրայելի և պաղեստինցիների միջև
Միջազգային քառյակը պահանջում է անցկացնել բանակցուններ Իսրայելի և պաղեստինցիների միջև

Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի հարցով Միջազգային քառյակի աշխատանքներին մասնակցող միջնորդների համաձայն, Եգիպտոսում և արաբական այլ պետություններում ստեղծված քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով անհրաժեշտ է անհապաղ վերսկսել բանակցություններն Իսրայելի և պաղեստինցիների միջև։

Քառյակի կողմից շաբաթ օրը տարածված հաղորդագրությունը կոչ է արել Իսրայելին, պաղեստինցիներին և այլ կողմերի «արագացնել» Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության բանակցությունների անցկացման, ինչպես նաև արաբական պետությունների և Իսրայելի միջև համապարփակ խաղաղության հասնելուն ուղղված աշխատանքները։ Հաղորդագրությունում նշվել է, որ այս բանակցությունների վերսկսման հապաղումը Եգիպտոսում և այլ պետություններում շարունակվող խռովությունների պայմաններում կարող է «կործանարար» լինել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։

Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի հարցով Միջազգային քառյակն այս հայտարարությամբ հանդես է եկել Մյունխենում իր բարձրաստիճան ղեկավարների՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի,ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթընի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի միջև անցկացված հանդիպումից հետո։

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը երկար ժամանակ եղել է Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության հասնելու գործընթացի հիմնական դերակատարներից մեկը։ Արևմուտքի կառավարությունները մտավախություն ունեն, որ Եգիպտոսում Մուբարաքի հրաժարականը պահանջող զանգվածային ցույցերի արդյունքում երկրում կարող են թափ առնել Իսրայելի հետ խաղաղության դեմ հանդես եկող մահմեդական ուժերը։

Քառյակի հաղորդագրության համաձայն, մարտ ամսին կայանալիք նոր հանդիպումից առաջ իր հանձնակատարները Բրյուսելում առանձին բանակցություններ են անցկացնելու Իսրայելի և պաղեստինցիների բանագնացների հետ։

XS
SM
MD
LG