Մատչելի հղումներ

Իսրայելի նավատորմը կանգնեցրել է ակտիվիստների նավը Գազայի գոտու մոտակայքում


Իսրայելի նավատորմը կանգնեցրել է ակտիվիստների նավը Գազայի գոտու մոտակայքում
Իսրայելի նավատորմը կանգնեցրել է ակտիվիստների նավը Գազայի գոտու մոտակայքում

Իսրայելի նավատորմը կանգնեցրել է հրեա ակտիվիստների մի նավ, որով նրանք փորձում էին օգնություն առաքել Գազայի գոտի:

Ուղևորության կազմակերպիչներն ասում են, որ Գազայի գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա նավատորմի ուժերը բարձրացել են նավ և ստիպել ուղևորել այն Իսրայելի Աշդոդ նավահանգիստը: Բռնությունների մասին հաղորդագրություններ չկան:

Բրիտանական դրոշի տակ նավարկող նավը կիրակի օրը մեկնել էր Կիպրոսից: Նավի վրա գտնվում էին ինը ուղևոր և անձնակազմը:

Բրիտանական «Պաղեստինում արդարադատության կողմնակից հրեաներ» խմբավորման անդամները կազմակերպել էին այդ ուղևորությունը` տարածաշրջան բժշկական նյութեր և այլ օգնություն մատակարարելու համար:

Հիշեցնենք, որ մայիս ամսին Իսրայելն արժանացել է միջազգային քննադատության այն բանից հետո, երբ Իսրայելի զինծառայողները, բարձրանալով Գազայի գոտի ուղևորվող փոքր նավատորմի նավերը, սպանել էին պաղեստինամետ ինը ակտիվիստի:

XS
SM
MD
LG