Մատչելի հղումներ

Իսրայելի պաշտպանության նախարար. «Թուրքիան և Իսրայելը թշնամի չեն դառնա»


Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաք

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն ասել է, որ Թուրքիան և Իսրայելը թշնամի չեն դառնա, և անցյալ տարի Իսրայելի կողմից Գազայի գոտի ուղևորվող թուրքական նավերի վրա իրականացված հարձակման շուրջ երկու պետությունների միջև տարաձայնությունները «կանցնեն»:

Այս մեկնաբանություններն Իսրայելի պաշտպանության նախարարը հանդես է եկել Իսրայելի ռադիոյով` այս պետության հետ Թուրքիայի կողմից ռազմական առևտուրն ու համագործակցությունը դադարեցնելու, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան մասում ռազմանավերի ներկայությունն ավելացնելու մասին հայտարարություններից հետո:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը մեղադրել է Իսրայելին երկկողմանի պաշտպանական գործարքով պարտականությունները չկատարելու մեջ` նկատի ունենալով Թուրքիայի և Իսրայելի կողմից կնքված Իսրայելում արտադրված առանց օդաչուի կառավարման ինքնաթիռների գնման պայմանագիրը, ինչից մեկ օր առաջ ինքը հադես է եկել Իսրայելի հետ «բոլոր առևտրային և ռազմական կապերը» դադարեցնելու մասին հայտարարությամբ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն անցյալ ուրբաթ օրն ասել էր, որ իր երկրի կառավարությունը կրճատում է Իսրայելում իր ներկայությունը` հասցնելով այն մինչև դեսպանի երկրորդ քարտուղարի մակարդակի:

Այս որոշումը Թուրքիայի իշխանությունների կողմից կայացվել է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի կողմից 2010 հրապարակված զեկույցից հետո, որտեղ ՄԱԿ-ի փորձագետների մի խումբ եկել է եզրակացության, որի համաձայն Իսրայելի կողմից Գազայի գոտու ծովային շրջափակումը օրինական է, սակայն թուրքական «Մավի Մարմարա» նավի կողմից շրջափակումը ճեղքելու փորձի կանխման ընթացքում Իսրայելի կառավարությունը «անհամաչափ և անհիմն» ուժ է գործադրել:

XS
SM
MD
LG