Մատչելի հղումներ

Չավեսն ու Ահմադինեջադը հանդիպել են Թեհրանում


Չավեսն ու Ահմադինեջադը հանդիպել են Թեհրանում

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ` ԱՄՆ-ի երկու ախոյանների միջև հարաբերությունները զարգացնելու մասին բանակցություններ վարելու նպատակով:

Իրանի նախագահը երեքշաբթի օրը Թեհնրանի նախագահական պալատում ողջունել է Վենեսուելայի իր պաշտոնակցին:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, բանակցությունները նվիրված են լինելու նավթի և գազի արդյունահանման բնագավառում Իրանի և Վենեսուելայի միջև համագործակցության զարգացմանը:

Իրանը Վենեսուելայի նախագահի կողմից ձեռնարկված 10-օրյա միջազգային շրջագայության վերջին կետն է: Ուգո Չավեսի պաշտոնավարության ընթացքում սա Իրան կատարած նրա իններորդ այցն է:

Վենեսուելայի նախագահը միջուկային ծրագրի վերաբերյալ Արևմտյան պետությունների և Իրանի միջև առկա տարաձանություններում Իրանի ամենամեծ կողմնակիցներից է:

Բացի այդ, Իրանը և Վենեսուելան կողմ են Հարավային կիսագնդի դաշինքի ստեղծմանը, որը դիտվում է որպես հակակշիռ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նման հյուսիսային երկրներին:

XS
SM
MD
LG