Մատչելի հղումներ

Վենեսուելայի նախագահն այցելել է Սիրիա


Վենեսուելայի նախագահն այցելել է Սիրիա
Վենեսուելայի նախագահն այցելել է Սիրիա

Շարունակելով ամերիկյան «իմպերիալիզմին» հակազդելու նպատակ ունեցող մերձավորարևելյան դաշնակիցների իր այցը` Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հինգշաբթի օրը հանդիպել է Սիրիայի իր պաշտոնակցի հետ:

Չավեսը չորեքշաբթի օրը Սիրիա է ժամանել Թեհրանից, որտեղ հանդիպումներ է անցկացրել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Հանդիպումների ընթացքում երկու երկրների նախագահները խոստացել են ստեղծել միջազգային հարաբերություններում Արևմուտքի գերակայությունից ազատվելուն միտված «նոր աշխարհակարգ»:

Նման աջակցություն Չավեսն ակնկալում է Սիրիայից, որի դեմ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիառում: Միացյալ Նահանգների արտգործնախարարության կարծիքով, Սիրիան ահաբեկիչներին հովանավորող երկիր է: ԱՄՆ-ը Սիրիային մեղադրում է նաև գաղտնի միջուկային աշխատանքներ իրականացնելու մեջ` մեղադրանքներ, որոնք Դամասկոսը հերքում է:

Իրան կատարած իր երկօրյա այցի ավարտին Վենեսուելայի նախագահը դատապարտել է Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի պատճառով այդ երկրի դեմ ուղղված ռազմական գործողություններ կիրառելու սպառնալիքները:

Չավեսը չորեքշաբթի օրը 11 պայմանագիր է ստորագրել Իրանի պաշտոնատար անձանց հետ: Պայմանագրերը նպատակ են հետապնդում խթանել համագործակցությունը նավթարդյունաբերության, բնական գազի արդյունահանման, տեքստիլ արդյունաբերության և առևտրի ոլորտներում:

XS
SM
MD
LG