Մատչելի հղումներ

Իրանը ներկայացրել է չորս նոր արբանյակ


Իրանը ներկայացրել է չորս նոր արբանյակ
Իրանը ներկայացրել է չորս նոր արբանյակ

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի երկրի կառավարությունը հետագա մի քանի տարվա ընթացքում նախատեսում է տիեզերք արձակել տեղական արտադրության մի քանի նոր արբանյակ:

Ահմադինեջադը «Ֆաջր», «Ռասադ», «Զաֆար» և «Ամիր Քաբիր-1» անվանումով արբանյակները ներկայացրել է Թեհրանում անցկացված արարողության ընթացքում, որը համընկել է Իրանի իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձի հետ:

Իրանի կառավարությունը նախկինում ևս օգտագործել է այս տոնակատարությունը երկրի տեխնոլոգիական առաջընթացը ներկայացնելու համար:

Անցյալ տարվա փետրվար ամսին Իրանը ներկայացրել էր երկրում արտադրված երեք արբանյակ, իսկ դրանից մեկ տարի առաջ` հաղորդել տիեզերք հետազոտական արբանյակ ուղարկելու մասին:

XS
SM
MD
LG