Մատչելի հղումներ

Իրանում նշվել է իսլամական հեղափոխության տարեդարձը


Իրանում նշվել է իսլամական հեղափոխության տարեդարձը
Իրանում նշվել է իսլամական հեղափոխության տարեդարձը

Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Թեհրանի «Ազադի» հրապարակում` նշելու 1979 թվականին տեղի ունեցած իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձը, որի արդյունքում տապալվել է ԱՄՆ-ի կողմից օժանդակություն ստացող շահի իշխանությունը, իսկ երկրի ղեկավարությունը ստանձնել ծայրահեղ հոգևորականները:

Խոսելով Եգիպտոսում անցկացվող ցույցերի մասին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ուրբաթ օրը նշել է, որ արաբական պետություններում տեղի ունեցող խռովությունները զարթոնք ապրող` Ամերիկայի և Իսրայելի ազդեցությունից ազատվող Մերձավոր Արևելքի նշան են:

Իրանի նախագահը ասել է, թե Եգիպտոսի ժողովուրդն ունի ազատության և իր սպասումներին համապատասխանող կառավարություն ընտրելու իրավունք:

Վերջին շաբաթների ընթացքում Եգիպտոսում տեղի ունեցող ցույցերն արժանացել են Իրանի հավանությանը, որը հորդորել է Եգիպտոսի ժողովրդին երկրում մահմեդական վարչակարգ ստեղծել:

XS
SM
MD
LG