Մատչելի հղումներ

Իրանը նոր հրթիռներ և արբանյակներ է ցուցադրելու


Իրանը նոր հրթիռներ և արբանյակներ է ցուցադրելու

Իրանի իշխանությունները այս շաբաթ Իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում ցուցադրելու են երկրում արտադրված մի շարք նոր հրթիռներ և արբանյակներ։

Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի համաձայն, որպես երկրի տիեզերական վերջին տեխնոլոգիաների նմուշ, ցուցադրվելու են «Սաֆիր 1-Բ» և «Քավոշգար 4» հրթիռիները, ինչպես նաև «Ռասադ» ու «Ֆաջր» արբանյակները։

Վահիդիի համաձայն, «Սաֆիր 1-Բ» հրթիռը կարող է 50 կիլոգրամ քաշով արբանյակ բարձրացնել 300-ից 450 կիլոմետր բարձրության վրա գտնվող ուղեծիր։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կիրակի օրը մասնակցել է տիեզերական հետազոտական և ուսումնական նոր կենտրոնի բացմանը։

Իրանում երեքշաբթի օրը մենկարկելու է հեղափոխության տարեդարձին նվիրված տասնօրյա տոնակատարությունը, որի ընթացքում սովորաբար ցուցադրվում են երկրի գիտական և տեխնոլոգիական նվաճումները։

XS
SM
MD
LG