Մատչելի հղումներ

Իրանի նախագահն այցելել է Իսրայելի սահմանի մոտակայքում գտնվող տարածքները


Իրանի նախագահն այցելել է Իսրայելի սահմանի մոտակայքում գտնվող տարածքները
Իրանի նախագահն այցելել է Իսրայելի սահմանի մոտակայքում գտնվող տարածքները

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այցելել է հարավային Լիբանանում Իսրայելի հետ սահմանի մոտակայքում գտնվող մի քանի գյուղ:

Իրանի ղեկավարը շրջայց է կատարում այն տարածքներում, որոնք ավերվել էին Իսրայելի դեմ «Հեզբոլլահ» զինյալ խմբավորման կողմից 2006 թվականին վարած պատերազմի ժամանակ:

Իրանի կողմից տրամադրված ֆինանսական օժանդակությունը նպաստել է հակամարտության ընթացքում տուժած լիբանանյան տարածքների վերականգնմանը:

«Հեզբոլլահ» խմբավորման հավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ Ահմադինեջադը մեղադրել է Իսրայելին պաղեստինցիների իրավունքները խախտելու մեջ: «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը, ելույթ ունենալով տեսակապի միջոցով, ողջունել է Իրանի նախագահի կողմից Իսրայելի «անօրինության» և գոյության իրավունք չունենալու մասին արված հայտարարությունները:

Անդրադառնալով Իրանի նախագահի այս այցին` ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Փիթեր Քրաուլին վերջերս անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Իրանի կողմից Լիբանանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը խաթարող քայլերով և հույս հայտնել, որ Իրանի նախագահի այցի ընթացքում Լիբանանի ղեկավարությունը կհիշի այդ մասին:

XS
SM
MD
LG