Մատչելի հղումներ

Իրանի նախագահը այցելելու է Լիբանան


Իրանի նախագահը այցելելու է Լիբանան
Իրանի նախագահը այցելելու է Լիբանան

Իրանի նախագահի կողմից այս շաբաթ Լիբանան կատարելիք այցելության նախօրեին Լիբանանում սրվում է քաղաքական իրավիճակը:

Մահմուդ Ահմադինեջադը երկօրյա այցով Բեյրութ է ժամանելու չորեքշաբթի օրը` Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի և վարչապետ Սաադ Հարիրիի հետ հանդիպումներ անցկացնելու համար: Նա հանդիպելու է նաեւ «Հեզբոլլահ» շիա զինյալ խմբավորման առաջնորդների հետ:

Իրանի աջակցությունը վայելող առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան կոչ է արել լիբանանցիներին շնորհակալություն հայտնել Իրանի նախագահ Ահմադինեջադին՝ 2006 թվականին Իսրայելի հետ պատերազմից հետո երկիրը վերականգնելու նպատակով Իրանի ցուցաբերած օժանդակության համար:

Լիբանանի ղեկավարությունը, սակայն, մտավախություն ունի, որ Ահմադինեջադը փորձում է ստեղծել իրանական հենակետ Միջերկրական ծովի մոտակայքում:

XS
SM
MD
LG