Մատչելի հղումներ

Իրանի հեղափոխական պահակազորը հարձակումներ է կատարել «թշնամական» կայքերի վրա


Իրանի հեղափոխական պահակազորը հարձակումներ է կատարել «թշնամական» կայքերի վրա
Իրանի հեղափոխական պահակազորը հարձակումներ է կատարել «թշնամական» կայքերի վրա

Իրանի հեղափոխական պահակազորը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն ներգրավված է իր կողմից «թշնամական» համարվող կայքերի վրա կիբեռ հարձակումներ իրականացնելու մեջ։

Իրանի լրատվամիջոցների փոխանցմամբ, Հեղափոխական պահակազորի «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության հրամանատարը հայտնել է, թե այս կազմակերպությունը ստեղծել է «կիբեռ բանակ», որի կազմում ներգրավված են համալսարանի դասախոսներ, ուսանողներ և հոգևորականներ։ Գեներալ Ալի Ֆազլիի համաձայն, Իրանի հաքերները հարձակում են իրականացրել «թշնամական« կայքերի վրա՝ վրեժխնդիր լինելով Իրանի վրա կատարված կիբեռ հարձակումների համար։

Իրենց «Իրանի կիբեռ բանակ» անվանող մի խումբ հաքերներ անցյալ ամսվա ընթացքում հարձակում էին գործել «Ամերիկայի Ձայն»-ի կայքի վրա՝ գլխավոր էջերում ժամանակավորապես տեղադրելով հակաամերիկյան ուղերձ, Իրանի դրոշի և «ԱԿ-47» ինքնաձիգի պատկերները պարունակող մի պաստառ։

Իրանը հունվար ամսին հայտնել էր երկրում հակակառավարական կայքերը վերահսկելու նպատակով կիբեռ ոստիկանության ստորաբաժանում ստեղծելու մասին։

Իրանը նաև փորձում է բարելավել իր համակարգչային ցանցերի պաշտպանվածությունը՝ ի պատասխան «Stuxnet» համակարգչային վարակի միջոցով այս երկրի միջուկային ծրագրում օգտագործվող համակարգիչների վրա կատարված հարձակման։

XS
SM
MD
LG