Մատչելի հղումներ

Գերմանիայի կանցլերն ասել է, որ երկրում ձախողվել է բազմամշակույթ հասարակություն կառուցելու փորձը


Գերմանիայի կանցլերն ասել է, որ երկրում ձախողվել է բազմամշակույթ հասարակություն կառուցելու փորձը
Գերմանիայի կանցլերն ասել է, որ երկրում ձախողվել է բազմամշակույթ հասարակություն կառուցելու փորձը

«Գերմանիայում բազմամշակույթ հասարակություն կառուցելու փորձը հիմնովին ձախողվել է», - այս հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը` կոչ անելով երկրում բնակվող ներգաղթածներին սովորել գերմաներեն և ընդունել քրիստոնեական արժեքները:

Բեռլինի մոտակայքում գտնվող Պոտսդամ քաղաքում Քրիստոնեա-ժողովրդավարական միության երիտասարդ անդամների հետ անցկացրած հանդիպման ժամանակ Մերքելը նշել է, թե «Մուլտիկուլտի» (“Multikulti”) կոչվող` «այժմ երջանիկ ապրում ենք կողք կողքի» գաղափարը դրական արդյուքների չի բերում:

«Մենք հակված ենք քրիստոնեական արժեքներին», - ասել է Գերմանիայի կանցլերը` ավելացնելով. «Նրանց համար, ովքեր չեն ընդունում այդ արժեքները, տեղ չկա այս երկրում»:

«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ, այս հայտարարությամբ Մերքելը հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մեկ շաբաթ առաջ անցկացված հանդիպումից հետո, որի ընթացքում նրանք պարտավորվել են ավելի մեծ ջանքեր գործադրել Գերմանիայի հասարակությունում 2,5-միլիոնանոց թուրքական համայնքի վատ ինտեգրվելու ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

Շաբաթվա վերջին «Զյուդդոյչե ցայտունգ» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը նույնպես կոչ է արել Գերմանիայում բնակվող թուրքական համայնքի ներկայացուցիչներին տիրապետել նրանց որդեգրած երկրի լեզուն:

XS
SM
MD
LG