Գերմանիայի իշխանություններն ուրբաթ առավոտ ձերբակալել են «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող երեք կասկածյալի:
Նրանք սակայն չեն հայտնել կասկածյալների ձերբակալության վայրի և հանգամանքների մասին որևէ լրացուցիչ տեղեկություն:
Գերմանիայի դատախազության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, կասկածյալները դատարան են ներկայանալու շաբաթ առավոտյան, որից հետո նրանց վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն:
Գերմանիայի իշխանությունները նախկինում տեղեկություններ են ստացել «ալ-Քաիդա»-ի կողմից Մումբայում իրականացված ահաբեկչական հարձակման նման հարձակում Գերմանիայում կազմակերպելու ծրագրերի վերաբերյալ:
Մումբայում 2008 թվականին ահաբեկչական հարձակման պատճառով զոհվել էր 166 մարդ: