Գերմանիայում հայտարարվել է ահաբեկչական հարձակման նոր վտանգի մասին:
Երկրի ներքին գործերի նախարարն ասել է, որ կան «կոնկրետ նշաններ» Գերմանիայում նոյեմբեր ամսվա վերջին ծրագրված ահաբեկչական հարձակումների մասին:
Նա ասել է, որ վտանգի ներկայիս գնահատականի պատճառով ավելացվելու է ոստիկանության ծառայողների ներկայությունը, հատկապես օդանավակայաններում:
Անցյալ ամսվա սկզբին դեպի ԱՄՆ ուղևորվող երկու ինքնաթիռում փոխադրվող ծանրոցներում ռումբեր հայտնաբերելու ժամանակից Արևմտյան Եվրոպայի մեծ մասում, ներառյալ Գերմանիայում, պահպանվում է զգոնության բարձր մակարդակ:
Ռումբերի հայտնաբերումը որպես նախազգուշացում էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի խոշոր քաղաքներում ալ-Քաիդայի կողմից հարձակումների կազմակերպման հնարավորության մասին: