Մատչելի հղումներ

Գերմանիայի խորհրդարանը հաստատել է ֆինանսական օգնության հիմնադրամի ծավալն ավելացնելու օրինագիծը


Գերմանիայի խորհրդարանը հաստատել է ֆինանսական օգնության հիմնադրամի ծավալն ավելացնելու օրինագիծը
Գերմանիայի խորհրդարանը հաստատել է ֆինանսական օգնության հիմնադրամի ծավալն ավելացնելու օրինագիծը

Գերմանիայի օրենսդիրները հինգշաբթի օրը հավանության են արժանացրել ֆինանսական դժվարություններ ապրող եվրոյի գոտու տնտեսություններին օգնություն տրամադրելու համար նախատեսված հիմնադրամի ծավալն ավելացնելու մասին օրինագիծը:

Խորհրդարանը ստորին պալատը քվեարկել է ֆինանսական օգնություն տրամադրելու համար նախատեսված հիմնադրամի ծավալը մինչև 593 միլիարդ դոլարի հասցնելու օրինագծի օգտին:

Հիմնադրամի միջոցների ծավալի ավելացումը մինչև 593 միլիարդ դոլար հասցնելըն արդեն մոտ երկու ամիս առաջ արժանացել էր Եվրոպայի առաջատար պետությունների ղեկավարների հավանության: Ֆինլանդիան հավանության է արժանացրել այս միջոցը չորեքշաբթի օրը, և այն պետք է դեռևս հավանության արժանանա վեց պետությունների կողմից:

Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրոպական Միության աուդիտորները վերսկսել են Հունաստանի իշխանությունների հետ երկրի պետական պարտքի շուրջ բանակցությունները: Աթենք ժամանած աուդիտորները ուսումնասիրում են այս երկրի կողմից իր հսկա պարտքը նվազեցնելուն ուղղված միջոցառումների իրականացումը:

Աուդիտորների առաջարկություններից կախված է, թե արդյոք Հունաստանին տրամադրվելու է դեռևս անցյալ տարվանից այս երկրին խոստացած՝ 159 միլիարդ դոլար կազմող ֆինանսական օգնության հերթական մասը:

XS
SM
MD
LG