Մատչելի հղումներ

Բախումները շարունակվում են Կահիրեի Թահրիր հրապարակում


Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակը նորից վերածվել է անվտանգության ուժերի դեմ բախումների թատերաբեմի։

Շաբաթ օրն առավոտյան ցուցարարները քարեր էին նետում ընդդեմ անվտանգության ուժերի, ինչին ոստիկանական հատուկ ստորաբաժանումները պատասխանում էին արցուքաբեր գազ արձակելով։

Ընդհարումների ժամանակ առնվազն մեկ ցուցարար է սպանվել, երեք այլոք ստացել են մարմնական ծանր վնասվածքներ։ Նախորդ օրը նման դեպքեր էին արձանագրվել Ալեքսանդրիա քաղաքում։

Այս քաղաքում արցունքաբեր գազի ամպերը ծածկել են փողոցները, երբ հազարավոր ցուցարարներ սկսել են բախումներն անվտանգության ուժերի դեմ։ Մեծաթիվ ցուցարարներ քարեր են նետել ոստիկանների վրա, սակայն ավելի ուշ ստիպված են եղել ցրվել, երբ ոստիկանական հատուկ ուժերը գրոհ են ձեռնարկել զրահապատ մեքենաներով։

XS
SM
MD
LG