Մատչելի հղումներ

Եգիպտոսում մահմեդականների և քրիստոնյաների միջև բախումների պատճառով կան բազմաթիվ վիրավորներ


Եգիպտոսում մահմեդականների և քրիստոնյաների միջև բախումների պատճառով կան բազմաթիվ վիրավորներ
Եգիպտոսում մահմեդականների և քրիստոնյաների միջև բախումների պատճառով կան բազմաթիվ վիրավորներ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մահմեդականների և քրիստոնյաների միջև բախումների պատճառով վնասվածքներ է ստացել ավելի քան 50 մարդ։

Բախումները սկսվել են Կահիրեի կենտրոնում պետական հեռուստատեսության գրասենյակի մոտակայքում նստադուլ անցկացնող ղպտի քրիստոնյաների վրա մահմեդականների ամբոխի կատարած հարձակումից հետո։ Շաբաթ օրը սկսված բախումները շարունակվել են մինչև կիրակի առավոտ։

Ականատեսների համաձայն, բախումների մասնակիցները կրակի են մատնել փողոցում գտնվող մեքենաները և քարեր նետել։ Ամբոխը ցրելու համար ոստիկանությունն ու զինուժը օդ կրակ է բացել։

Կահիրեի արվարձաններից մեկում մեկ շաբաթ առաջ քրիստոնյաների վրա կատարված հարձակման պատճառով զոհվել էր 15 մարդ և այրվել երկու եկեղեցի։

XS
SM
MD
LG