Մատչելի հղումներ

Եգիպտոսում սրվել է մրցակցությունը մահմեդական կուսակցությունների միջև


Եգիպտոսում այսօր անցկացվում է երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում սրվել է ընտրողների ձայների համար մրցակցությունը մահմեդական կուսակցությունների միջև:

Խորհրդարանի առանձին 52 տեղերի համար քվեարկությունն մեկնարկել է Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլ նահանգներում երկուշաբթի օրը և պետք է ավարտվի այսօր:

Ականատեսների համաձայն, մահմեդական կուսակցությունների միջև մրցակցությունը մի քանի ընտրատարածքում եղել է հատկապես լարված: Այս ընտրատարածքներում ծայրահեղ պահպանողական սալասֆիստների «Նուռ» կուսակցության կողմնակիցները կարգադրել են «Մահմեդական եղբայրության» աշխատողներին հեռանալ ընտրատարածքների շրջակայքից:

Եգիպտոսում իշխանության գլուխ կանգնած զինված ուժերը, փորձելով ապահովել ընտրությունների անաչառությունը, արգելել են երկու կուսակցությունների քարոզչությամբ զբաղվող աշխատողների մուտքը դեպի ընտրատարածքներ:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրը, հանդես գալով Վիլնյուսում անցկացվող եվրոպական համաժողովի ընթացքում, հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Վաշինգտոնը Եգիպտոսի «ժողովրդավարական բոլոր ուժերից» ակնկալում է հարգանք մարդու իրավունքների հանդեպ, ներառյալ կանանց իրավունքները, ինչպես նաև դավանանքի ազատության ապահովում:

Արտգործնախարար Քլինթընը դիմել է Եգիպտոսի ռազմական իշխանություններին ազատ և արդար ընտրություններ ապահովելու և «իրական իշխանությունը քաղաքացիական մարմիններին արագ փոխանցելու» կոչով:

XS
SM
MD
LG