Եգիպտոսում այսօր մեկնարկել է երկրի խորհրդարանի ստորին պալատի 498 տեղերի համար քվեարկության երկրորդ փուլը:
Ընտրատարածքները չորեքշաբթի օրը բացվել են Եգիպտոսի Ասվան, Բենի Սուեֆ, Գիզա, Իսմաիլիա, Սուեզ և Հոհագ քաղաքներում:
Այսօր մեկնարկած քվեարկությունն ավարտվելու է հինգշաբթի օրը, իսկ Եգիպտոսի ինը մնացած նահանգներում երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվարի սկզբին:
Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատից պակաս լիազորություններով օժտված վերին պալատի ընտրությունները կմեկնարկեն գալիք տարվա հունվարի վերջին՝ ավարտվելով մարտ ամսին, որից հետո խորհրդարանը մշակելու է երկրի նոր սահմանադրությունը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում առավելություն են գրանցել մահմեդական կուսակցությունները՝ «Մահմեդական եղբայրություն» շարժման «Ազատություն և արդարություն», ինչպես նաև ծայրահեղ պահպանողական սալաֆիստների «ալ-Նուր» կուսակցությունները: