Եգիպտոսի իշխանություններն ազատ են արձակելու ծագումով իսրայելցի Միացյալ Նահանգների մի քաղաքացի` փոխանակելով վերջինիս Իսրայելի հետ բանտարկյալների փոխանակման ձեռք բերված համաձայնության շրջանակներում:
Եգիպտոսի իշխանությունները հինգշաբթի օրը տեղափոխել են Իլան Գրապելին Իսրայելի հետ սահմանային Տաբա անցում, որտեղ պետք է կայանա Գրապելի փոխանակումը Իսրայելում բանտարկության մեջ գտնվող եգիպտացի 25 քաղաքացու հետ, որոնցից երեքը դեռահաս են:
Գրապելը Եգիպտոսի տարածք է անցել այս տարվա հունվար ամսին, իսկ հունիսին երկրի իշխանությունները մեղադրել են իրեն Իսրայելի «Մոսսադ» հետախուզական գործակալության լրտես լինելու մեջ:
Իսրայելը հերքել է մեղադրանքները` ասելով, որ Գրապելը կապեր չունի ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Միացյալ Նահանգների հետախուզական կազմակերպությունների հետ:
Եգիպտոսի իշխանությունների կողմից ազատ արձակվելուց հետո Իլան Գրապելը վերադառնալու է Միացյալ Նահանգներ: