«Հավասար խորհրդակցությունների» միջոցով լուծվել է Տաջիկստանի հետ Չինաստանի «պատմության ժառանգություն» համարվող տարածքային վեճը:
Տաջիկստանը Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված կենտրոնասիական հինգ պետություններից ամենաաղքատն է, որտեղ Չինաստանը կատարում է մեծածավալ ներդրումներ:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հոնգ Լեյը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի երկու պետությունները «ստորագրել են պետական սահմանի մասին պայմանագրեր և ավարտել սահմանագծման աշխատանքները», ինչը նպաստելու է երկրների միջև «բարի հարևանություն և բարեկամական համագործակցություն» հաստատելուն:
Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը չորեքշաբթի օրը վավերացրել է պայմանագիրը, որով Չինաստանին է փոխանցվում Պամիրի լեռներում գտնվող ավելի քան 1000 քառակուսի մետր անմարդաբնակ տարածք:
Երկու երկրների միջև տարածքային այս վեճը ծագել է դեռևս 19-րդ դարում, երբ տարածքի կառավարումն իրականացնում էր ցարական Ռուսաստանը, և մնում էր Չինաստանի և Խորհրդային Միության միջև տարաձայնություններ առաջացնող խնիդրներից մեկը:
Տաջիկստանի ընդդիմության առաջնորդները խիստ քննադատության են ենթարկել տարածքի փոխանցումը Չինաստանին` պնդելով, որ դրանով խախտվել է երկրի Սահմանադրությունը:
Տաջիկստանի արտգործնախարար Խամրոխոն Զարիֆին սակայն ողջունել է պայմանագրի ստորագրումը` անվանելով այն «Տաջիկստանի դիվանագիտության մեծ հաղթանակ» և նշելով, որ Չինաստանի սկզբնական պահանջը վերաբերում էր ավելի քան 28 հազար քառակուսի կիլոմետր տարածքի: