Մատչելի հղումներ

Չինաստանը կոչ է արել Իրանին վերսկսել բանակցությունները


Չինաստանը կոչ է արել Իրանին վերսկսել բանակցությունները
Չինաստանը կոչ է արել Իրանին վերսկսել բանակցությունները

Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն կոչ է արել Իրանի իր գործընկեր Մահմուդ Ահմադինեջադին հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի հետ:

Չինաստանի և Իրանի նախագահները ժամանել են Ղազախստանի մայրաքաղաք Ասթանա` Շանհայի համագործակցության կազմակերպության չորեքշաբթի օրը մեկնարկող ամենամյա գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Չինաստանի նախագահն ասել է, որ Թեհրանին անհրաժեշտ է իրական քայլեր ձեռնարկել` վստահություն ստեղծելու ու երկխոսությանը սատարելու ուղղությամբ, ինչը բխում է ոչ միայն Իրանի, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի շահերից:

Չինաստանն անցյալ շաբաթ միացել էր Արևմուտքի պետություններին` մտահոգություն արտահայտելով Իրանի կողմից իր վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումները չկատարելու հանգամանքով:

Բացի Իրանի և Չինաստանի նախագահներից, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու են Ռուսաստանի, ինչպես նաև միջինասիական չորս պետություննըրի՝ Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահները:

Այս տարի Շանհայի համագործակցության կազմակերպությունը տոնում է իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:

XS
SM
MD
LG