Մատչելի հղումներ

Օնգ Սան Սու Չին Բիրմայում «նոր դարաշրջան» է հռչակել


Բիրմայի ընդդիմության առաջնորդ Օնգ Սան Սու Չի
Բիրմայի ընդդիմության առաջնորդ Օնգ Սան Սու Չի

Ժողովրդավարության ջատագով Օնգ Սան Սու Չին երկուշաբթի օրը Բիրմայի համար «նոր դարաշրջան» է հռչակել այն բանից հետո, երբ իր կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել կիրակի օրը կայացած խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում:

Չնայած պաշտոնական տվյալները հրապարակվելու են մի քանի օր անց, սակայն ընդդիմադիր «Ժողովրդավարության համար ազգային լիգա» կազմակերպությունը հայտնել է 44 տեղից 43-ը շահելու մասին:

Ելույթ ունենալով Ռանգուն քաղաքում «Ժողովրդավարության համար ազգային լիգա» կազմակերպության կենտրոնական գրասենյակի մոտակայքում երկուշաբթի օրը հավաքված բազմաթիվ աջակիցների առջև՝ Օնգ Սան Սու Չին հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքները կստիպեն կառավարությանը տեղի տալ հասարակ մարդկանց կամքին:

«Հուսով ենք, որ սա նոր դարաշրջանի սկիզբ է, երբ երկրի առօրյա քաղաքականության մեջ ժողովուրդն առավել մեծ դեր կունենա: Հույս ենք հայտնում նաև, որ կկարողանանք շարունակել դեպի ազգային հաշտեցումը տանող ճանապարհը», - ասել է Օնգ Սան Սու Չին:

Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի` ԱՍԵԱՆ-ի դիտորդները երկուշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի ընտրությունները եղել են ազատ, արդար և թափանցիկ:

XS
SM
MD
LG