Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը դատապարտել է ուսանողական ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնությունները


Մեծ Բրիտանիայի վարչապետը դատապարտել է ուսանողական ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնությունները
Մեծ Բրիտանիայի վարչապետը դատապարտել է ուսանողական ցույցերի ժամանակ տեղի ունեցած բռնությունները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը դատապարտել է համալսարանների ուսման վարձի բարձրացման դեմ ուսանողների զանգվածային ցույցից հետո բռնկված բռնությունները։

Լոնդոնի փողոցներով բողոքի ցույցի 50 հազար մասնակիցների երթից հետո մի քանի հարյուր ուսանող իրեր են նետել և հարձակում գործել Մեծ Բրիտանիայի վարչապետի Պահպանողական կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա։

Վարչապետը քննադատել է ոստիկանությանը՝ իրավիճակը վերահսկելու նպատակով բավարար թվով ոստիկանության ծառայողներ չտրամադրելու համար։ Նա ասել է, որ իր կուսակցության գրասենյակները կողոպտողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Տեղի ունեցած բռնությունների արդյունքում ձերբակալվել է առնվազն 35 ուսանող։ Վնասվածքներ է ստացել 14 մարդ, որոնց թվում կան նաև ոստիկանության ծառայողներ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է եռապատկել ուսման վարձը՝ հասցնելով այն մոտ 14 հազար դոլարի։

XS
SM
MD
LG