Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայում ուսանողները բողոքում են ուսման վարձի բարձրացման դեմ

Լոնդոնում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում հազարավոր ուսանողներ մասնակցում են երթերի` բողոքելով ուսման վարձը եռապատկելու կառավարության ծրագրերի դեմ:

Ուսանողները չորեքշաբթի օրը արգելափակել են Ուայթհոլ փողոցը, որը Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակից տանում է դեպի վարչապետի նստավայրը:

Ուսանողներն իրենց բողոքն են արտահայտում փոխվարչապետ Նիք Քլեգի նկատմամբ: Նրանք մեղադրում են Քլեգին և նրա կուսակցությանը այս տարվա նախընտրական արշավի ժամանակ ուսման վարձը չբարձրացնելու խոստումը խախտելու մեջ:

Բողոքի ցույցեր չորեքշաբթի օրն անցկացվել են նաև Լիդսում, Բիրմինգհեմում և Մանչեսթերում, որոնց ընթացքում վնասվածքներ է ստացել ոստիկանության առնվազն մեկ ծառայող և ձերբակալվել ցույցերի մի քանի մասնակից:

Ուսման վարձի բարձրացման դեմ երկու շաբաթ առաջ անցկացված բողոքի ցույցի մասնակիցները հարձակում էին կատարել Մեծ Բրիտանիայի վարչապետի Պահպանողական կուսակցության գրասենյակի վրա:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է եռապատկել ԲՈՒՀ-երում ուսման վարձը հասցնելով այն տարեկան մոտ 14 հազար դոլարի:

XS
SM
MD
LG