Մատչելի հղումներ

«BP» ընկերության նավթահորը զմրսելու աշխատանքները մոտենում են ավարտին


«BP» նավթային ընկերությունը ակնկալում է, որ Մեքսիկական ծոցում գտնվող վնասված նավթահորի մեջ ցեմենտ մղելու միջոցով մշտական զմրսման աշխատանքները կավարտվեն շաբաթ օրը։

Ուրբաթ օրը բեռնաթափող նավթահորը վնասված նավթահորին միացնելու աշխատանքներն ավարտելուց մի քանի ժամ անց, ընկերության աշխատողները սկսեցին վնասված նավթահորի մեջ ցեմենտ մղելու աշխատանքները։ «BP» ընկերությունը ենթադրում է, որ այդ աշխատանքներն ավարտելու համար կպահանջվի մի քանի ժամ։

Նավթահորի վերին հատվածը զմրսվել էր դեռևս անցած ամսիս, սակայն նավթի արտահոսքը վերացնելու աշխատանքների պատասխանատուն, ԱՄՆ-ի առափնյա պահպանության նախկին ծովակալ Թեդ Ալենը պնդել է, որ նավթահորը պաշտոնապես զմրսված հայտարարելու համար այն պետք է ցեմենտով զմրսված լինի ստորին հատվածից։

Ալենի համաձայն, ցեմենտը պնդանալուց հետո «BP» ընկերությունը պետք է անցկացնի ճնշման ստուգումներ, որպեսզի համոզվի, որ նավթահորը չի գործում։

XS
SM
MD
LG