Մատչելի հղումներ

Մեքսիկական ծոցում արտանետված նավթի մեծ մասը վերացել է


Սպիտակ Տան համաձայն, Մեքսիկական ծոցում վնասված նավթահորից արտանետված նավթը մեծ մասամբ վերացել է, իսկ BP ընկերության համաձայն, արտահոսքը փականով դադարեցնելու գործընթացը հաջող է ընթանում:

Չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ԱՄՆ-ի հեռուստատեսությամբ` Սպիտակ տան էներգետիկայի գծով խորհրդական Քերոլ Բրաուներն ասել է, որ կառավարության կողմից իրականացված նոր ուսումնասիրության համաձայն, Մեքսիկական ծոց թափված նավթի ավելի քան 75 տոկոսը հավաքվել է, այրվել կամ քայքայվել բնական գործոնների ազդեցության ներքո:

Չորեքշաբթի օրն ավելի վաղ, BP ընկերությունը տարածել է հայտարարություն, համաձայն որի երեքշաբթի օրը մեկնարկած «անշարժ վերացման» գործընթացի իրականացումը հաջող է ընթանում: Գործընթացի սկզբում ծանր ցեխ է մղվում նավթահոր, որից հետո այն զմրսվելու է ցեմենտով:

BP ընկերության համաձայն, ցեխը պոմպով ութ ժամ շարունակ մղելուց հետո հնարավոր է եղել հաղթահարել այնտեղ առկա մեծ ճնշումը, ինչը, BP ընկերության կարծիքով, այս պահի գլխավոր նպատակն էր:

XS
SM
MD
LG