Մատչելի հղումներ

Նավթի արտանետման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են


Պաշտոնյաների համաձայն, Մեքսիկական ծոցում նավթի արտանետման մաքրման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են այն պատճառով, որ տարածաշրջանի ուղղությամբ շարժվում են անձրևներ, ուժեղ քամիներ և մեկից-երեք մետր ալիքներ առաջացնող օդի հոսանքներ:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնը դադարեցրել է արևադարձային փոթորիկի ավելի վաղ տված նախազգուշացումը, սակայն համաձայն եղանակի կանխորոշման մասնագետների, դեռ կա ուժեղ անձրևի և բարձր ալիքների առաջացման հավանականություն: Նավթի արտանետումների մաքրման աշխատանքների ղեկավար Թեդ Ալենն ասել է, որ փոթորիկը հետաձգելու է բեռնաթափող նավթահոր հորատելու աշխատանքները:

Թեդ Ալենի կարծիքով, բեռնաթափող նավթահորի վերջին հատվածը պատրաստ կլինի միայն հաջորդ շաբաթ` երկուշաբթի կամ երեքշաբթի օրը: Չորեքշաբթի օրը նա նաև հայտնել էր, որ կա այսպես կոչված «ստորին հատվածից վերացման» իրականացման անհրաժեշտությունից խուսափելու չնչին հնարավորություն: Նա ասել է, որ այդ հնարավորությունը որոշելու համար ահնրաժեշտ է իրականացնել նավթահորի փորձարկումներ:

XS
SM
MD
LG