Մատչելի հղումներ

 
Ադրբեջանի լրագրողները ենթարկվում են կառավարության սպառնալիքներին

Ադրբեջանի լրագրողները ենթարկվում են կառավարության սպառնալիքներին


Ադրբեջանի լրագրողները ենթարկվում են կառավարության սպառնալիքներին
Ադրբեջանի լրագրողները ենթարկվում են կառավարության սպառնալիքներին

Մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային առաջատար կազմակերպություններից մեկը Ադրբեջանին մեղադրանքներ է ներկայացրել` անկախ լրագրողներին լռեցնելու համար քրեական օրենքներ ու բռնություններ գործածելու պատճառով:

Նյու Յորքից գործող «Հյուման Ռայթս Ուոչ» կազմակերպությունը մեղադրում է Բաքու քաղաքի ոստիկանությանը` լրագրողների վրա հարձակումներ կատարելու, ապա ինքնապաշտպանության փորձ կատարելիս` նրանց ձերբակալելու մեջ:

Ադրբեջանի կառավարության կողմից հերքվող մեղադրանքները երեքշաբթի օրը հրապարակվել են կազմակերպության «Ծեծվածներ, սև ցուցակներում ներգրավվածներ և ճաղերի հետևում գտնվողներ. Ադրբեջանում խոսքի ազատության անհետացող տարածքը» հաշվետվությունում: Փաստաթղթում, որի ծավալը կազմում է 94 էջ, նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արվում ազատ արձակել բանտարկված բոլոր լրագրողներին:

Հաշվետվությունում մեջ է բերվում բանտարկության մեջ գտնվող ընդդիմադիր «Իրական Ադրբեջան» թերթի խմբագրի` էյնուլա ֆաթուլաևի գործը, որը բանտարկվել է` իր հոդվածում ահաբեկչական սպառնալիքներ հրապարակելու, ազգային ատելության և թմրանյութեր պահելու մեղադրանքով:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը իր մտահոգությունն է հայտնել դատական այդ հետապնդման վերաբերյալ: Ապրիլ ամսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն, Ֆաթուլաևի բանտարկությունը ապօրինի է:

XS
SM
MD
LG