Մատչելի հղումներ

«Ադրբեջանը պետք է դադարեցնի բռնությունները բողոքի ցույցի կազմակերպիչների նկատմամբ»


«Ադրբեջանը պետք է դադարեցնի բռնությունները բողոքի ցույցի կազմակերպիչների նկատմամբ»

Միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերջ տալ այս երկրում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի իրադարձություններով ոգեշնչված մարտի 11-ին կայանալիք հանրահավաքի կազմակերպիչների նկատմամբ գործադրվող բռնությունները:

Ադրբեջանի ակտիվիստների համաձայն, համացանցային սոցիալական կայքերի, այդ թվում` «Facebook»-ի միջոցով գործող հանրահավաքի կազմակերպիչները ենթարկվել են ձերբակալությունների, խոշտանգումների, և նրանք զրկվել են իրավական խորհրդատվության ստանալու հնարավորությունից:

«Արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձություններից հետո Ադրբեջանի իշխանությունները նպատակ են հետապնդում ահաբեկել երիտասարդներին` նրանց հնազանդեցնելու համար», - շեշտել է Ադրբեջանի իրավապաշտպան Ֆուադ Հասանովը:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան բռնություններին և ակտիվիստներին տրամադրեն խաղաղ հանրահավաքներ կազմակերպելու հնարավորություն: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերը պետք է ենթարկվեն մանրամասն հետաքննության», - ասել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով «Amnesty International»–ի փոխտնօրեն Ջոն Դալհույսենը:

XS
SM
MD
LG