Մատչելի հղումներ

Արգենտինայում "ցեղասպանություն" են որակվել Թուրքիայի գործողությունները


Բուենոս Այրես, Արգենտինայի Կոնգրեսի շենք

Արգենտինայի դատավորներից մեկը որոշում է ընդունել, որի համաձայն «Թուրքական պետությունը 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ»։

«Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, դատարանի կողմից ուրբաթ օրը կայացված որոշման համաձայն, Թուրքիան պետք է նաև օժանդակի Արգենտինայում բնակվող, ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգին ուսումնասիրել մոտ մեկ դար առաջ անհետ կորած իր ավելի քան 50 մերձավորների ճակատագիրը։

Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպանությունը դատարանի որոշմանը դեռևս որևէ արձագանք չի տվել։

Դատավոր Նորբերտո Օյարբիդեի համաձայն, իր կողմից ընդունված որոշումը «դեկլարատիվ» բնույթի է, որի նպատակն է՝ բացահայտել ճշմարտությունը։

XS
SM
MD
LG