Մատչելի հղումներ

Իրանը հաստատել է Աֆղանստան գումարներ փոխադրելու մասին լուրերը


Իրանը հաստատել է Աֆղանստան գումարներ փոխադրելու մասին լուրերը
Իրանը հաստատել է Աֆղանստան գումարներ փոխադրելու մասին լուրերը

Իրանը հաստատել է, որ տարիներ շարունակ գումարներ է փոխադրել Աֆղանստանի կառավարությանը` նշելով, որ ֆինանսավորումը հետապնդել է պատերազմից ավերված երկիրը վերականգնելու նպատակ:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը երեքշաբթի օրն ասել է, որ Իրանը շահագրգռված է հարևան Աֆղանստանում խաղախության և կայունության հաստատմամբ և շարունակելու է տրամադրել օգնություն:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկուշաբթի օրն ասել է, որ Իրանից փոխադրված գումարները իրենցից ներկայացնում էին թափանցիկ օգնություն: Քարզայի համաձայն, այդ վճարումները գաղտնի չէին և չէին տարբերվում ԱՄՆ-ի նման «բարեկամական այլ պետություններից» ստացված գումարներից:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակը երկուշաբթի օրը հայտնել է, որ Միացյալ Նահանգները կասկածանքով է վերաբերվում Իրանի դրդապատճառներին` հաշվի առնելով տարածաշրջանում այդ երկրի ապակայունացնող դերակատարության պատմությունը:

XS
SM
MD
LG