Մատչելի հղումներ

Աֆղանստանի նախագահի գրասենյակը ֆինանսական օգնություն է ստանում Իրանից


Աֆղանստանի նախագահի գրասենյակը ֆինանսական օգնություն է ստանում Իրանից
Աֆղանստանի նախագահի գրասենյակը ֆինանսական օգնություն է ստանում Իրանից

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկուշաբթի օրն ընդունել է, որ իր գրասենյակը տարին մեկից երկու անգամ գումար է ստանում Իրանից:

Այս գործարքները նա անվանել է ֆինանսական օգնության «թափանցիկ» եղանակ: Քարզայի համաձայն, Իրանը տարբեր հանգամանքներով իր գրասենյակին է տրամադրում հարյուր հազարավոր դոլար կազմող գումարներ:

Նախագահ Քարզայն այս մեկնաբանություններով հանդես է եկել ի պատասխան «Նյու Յորք Թայմս» օրաթերթում հրապարակված այն հոդվածին, որտեղ նշվում էր, թե Աֆղանստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ումար Դաուդզայը գումարներ էր ստանում Իրանից` Աֆղանստանի նախագահական պալատում «Իրանի շահերը» առաջ քաշելու համար:

Աֆղանստանի նախագահն ասել է, որ իր աշխատակազմի ղեկավարը գումարներ էր ընդունում իր կարգադրությամբ:

«Նյու Յորք Թայմս»-ը մեջբերում է անանուն աղբյուրներ, որոնց համաձայն, Իրանն օգտագործում է իր ազդեցությունը` Աֆղանստանի և վերջինիս համար բարերար ամերիկյան ու ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև «հարաբերություններում սեպ խրելու» նպատակով:

XS
SM
MD
LG