Մատչելի հղումներ

Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը ընդունել է ընտրություններին վերաբերող 3000 բողոք


Աֆղանստանի ընտրական հանձնաժողովը ստացել է շաբաթ օրն անցկացված խորհրդարանական ընտրություններին վերաբերող մոտ 3000 պաշտոնական բողոք:

Երեքշաբթի օրը Ընտրական բողոքների հանձնաժողովը հայտնել է, որ 1300 բողոք ներկայացվել է դեռևս ընտրությունների օրը: Մինչև շաբաթ օրը տեղի ունեցած ընտրությունները ներկայացվել էր մոտ 1700 բողոք:

Ընտրական բողոքների հանձնաժողովը սահմանել է երեքշաբթի օրը որպես Աֆղանստանի բնակիչների կողմից բողոքներ ներկայացնելու վերջնաժամկետ:

Երկրում ընտրությունների անցկացմանը մասնակցող պաշտոնյաների համաձայն, Խորհրդարանի ստորին պալատի 249 տեղի համար քվեարկել է Աֆղանստանի մոտ չորս միլիոն բնակիչ:

Երկուշաբթի օրը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի խոսնակը հայտնել է, որ դեռ վաղ է կարծիք կազմել անցկացված ընտրությունների մասին:

Աֆղանստանում ընտրողները մասնակցել են քվեարկությանը չնայած բռնություններին, որոնց զոհ է դարձել 22 մարդ: Ընտրությունների օրը երկրում տեղի է ունեցել զինյալների ավելի քան 280 հարձակում:

XS
SM
MD
LG